Այսօր առավոտյան մահացել է թարգմանիչ, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ Անահիտ Բայանդուրը: Նա 71 տարեկան էր: Անահիտ Բայանդուրը թարգմանել է ժամանակակից հայ գրականության լավագույն գործերը: Նա եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր: Վերջին տարիներին Անահիտ Բայանդուրը առավելապես զբաղվում էր իրավապաշտպան, հասարակական գործունեությամբ: Անահիտ Բայանդուրը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական մի շարք հասարակական խաղարար նախաձեռնությունների հեղինակ էր և ջատագով: Կազմակերպելով բազմաթիվ հանդիպումներ իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների միջև` Անահիտ Բայանդուրը փորձում էր հաշտեցնել և կամուրջներ ստեղծել հարևան ժողովուրդների միջև: Նա նաև Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափներկիր էր:











































