Հարավային Սուդանի Հանրապետությունում` վերին Նեղոսի նահանգում Սուդանի ազգային-ազատագրական բանակի և Հարավային Սուդանի ապստամբած պաշտպանական բանակի միջև տեղի ունեցած կատաղի կռիվների արդյունքում 71 մարդ զոհվել է և 8 մարդ վիրավորվել:
Ինչպես ուրբաթ օրը տեղեկացրել են սուդանյան ԶԼՄ-ները, բախումները ծագել են այն բանից հետո, երբ Սուդանի ազգային-ազատագրական բանակը հարձակվել է ընդդիմադիր բանակի վերահսկողության տակ գտնվող շրջանի վրա:
Ըստ ԶԼՄ-ների՝ կառավարական զորքերը կորցրել են 68 զինծառայող և մի քանի զրահապատ մեքենա, որից հետո ստիպված էին լքել այդ շրջանը:
Այն բանից հետո, երբ անցած տարվա հուլիսին Հարավային Սուդանը դարձել է անկախ, նրա տարածքում չեն դադարում կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև բախումները։ Վերջիններս պայքարում են Սուդանի ազգային-ազատագրական շարժման իշխող կուսակցության դիկտատուրայի դեմ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում այդ բախումները խլել են ավելի քան 4 հազար մարդու կյանք, և հատկապես այն նահանգներում, որտեղ կա նավթ: Այս մասին գրում է ria.ru-ն:











































