Ամերիկյան General Motors ավտոմոբիլային ընկերության 2011 թ. մաքուր եկամուտը կազմել է 7.66 միլիարդ դոլար:
2010 թ. տվյալների համեմատ՝ ընկերության եկամուտներն աճել են 60 տոկոսով:
Սա Genaral Motors-ի ամենամեծ տարեկան եկամուտն է: Նշենք, որ ընկերությունը երկու տարի առաջ կանգնած էր քայքայման եզրին, և ամերիկյան իշխանությունները բավականին միջոցներ ծախսեցին այն վերականգնելու համար:









































