Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Orange-ն իր խանութները մատչելի կդարձնի անվասայլակներով տեղաշարժվողների համար

Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկել են հատուկ սարքը:

Այն կոչված է հասանելի դարձնել Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, և աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ` մեր տարածքները բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Մինչև տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր:

Մենք սա համարում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության կարևոր խնդիրներից մեկը և փորձում ենք տալ բոլորին նույն հնարավորությունները մեր ծառայություններից օգտվելու համար»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Իտալական արտադրության այս սարքը, որը ձեռք բերելուց առաջ Orange Արմենիան խորհրդակցել էր «Ունիսոն» ՀԿ-ի կազմակերպության հետ, համարվում է լավագույնն իր տեսակի մեջ:

«Ուրախ ենք տեսնել, որը Orange-ը մտահոգված է այս հարցով և քայլեր է ձեռնարկում անարգել միջավայր ստեղծելու ուղղությամբ: Այս սարքը բավականին նորարարական միջոց է, նույնիսկ արևմտյան երկրների համար: Հաճախ ենք լսում, որ չկան հաշմանդամ հաճախորդներ, այդ պատճառով էլ կարևոր չէ մատչելի դարձնել հասարակական վայրերի մուտքերը, սակայն պատճառն ու հետևանքն այս դեպքում ճիշտ հակառակն են: Եթե ոմանց համար այսպիսի լուծումը բավականին թանկ է, ապա այլ միջոցներ, ինչպես օրինակ թեքահարթակը, կարելի է ստեղծել հեշտորեն և առանց մեծ ծախսերի»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց, դրա արդյունավետության մասին բաժանորդների և խանութի աշխատակազմի արձագանքները ստանալուց հետո, ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում