Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը:
Նիստը նախագահում էր դատավոր Արշակ Վարդանյանը: Դատարան էին ներկայացել գործով ամբաստանյալներ Հովհաննես Թամամյանը, Արմեն Պողոսյանը և Վահան Խանզադյանը: Մեղադրող դատախազն էր Հարություն Հարությունյանը: