Երուսաղեմից հյուսիս՝ Հորդանան գետի արևմտյան ափին, դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 պաղեստինցի երեխա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, շուրջ 30 երեխա վիրավորվել է:
Իսրայելական ոստիկանության տրամադրած նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը:
Գործակալությունը նշում է, որ մեքենաները միմյանց են բախվել սահող ճանապարհի վրա: Արդյունքում ավտոբուսը շրջվել է և հրդեհվել:









































