FIBA-Europe-ը տեղեկացնում է, որ «Դալլաս»-ի հարձակվող Դիրկ Նովիցկին ճանաչվել է Եվրոպայի 2011 թվականի լավագույն բասկետբոլիստ: Նովիցկին լավագույնն է ճանաչվել թե՛ երկրպագուների (12.286 ձայն), թե՛ փորձագետների հանձնաժողովի (6 բալանոց համակարգով կազմակերպված քվեարկությամբ ստացավ 685 գումարային միավոր) շրջանում կազմակերպված հարցման արդյունքներով:
Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով երկրորդ հորիզոնականում հայտնվեց Դուշկո Սավանովիչը, սակայն մասնագետները նրան հատկացրին 9-րդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց Բո Մաքքալեբը:








































