Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան մեծամտություն է դրսևորում, ինչը առավելապես վնասում է իրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1994-1997թթ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

– Պարոն Լիպարիտյան, Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, սակայն օրենքը ինչ-ինչ պատճառներով Սարկոզին չվավերացրեց, ապա մի քանի օր անց ֆրանսիացի 76 սենատորներ դիմեցին Սահմանադրական խորհուրդ` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը: Ի՞նչ կատարվեց Ֆրանսիայում, սա Սարկոզիի կողմից Real Politik-ի հաշվարկներով նախընտրական գործընթա՞ց էր,- մի կողմից` Ֆրանսիան Թուրքիային իր տեղը ցույց տվեց, մյուս կողմից` վերանվաճեց հայերի վստահությունը,- թե՞ այնուամենայնիվ Ֆրանսիայի նախագահի անկեղծությանը իրավունք չունենք չհավատալու:

– Դժվար է միանշանակ գնահատել և համաձայնել այս կամ այն դրույթի հետ: Կարծում եմ, որ Սարկոզին ունի դրամատիկ քայլերի գնալու տրամադրություններ: Հնարավոր է, որ անկեղծ է, բայց ձեր նշածը և անկեղծությունը միմյանց չեն խանգարում` և՛ անկեղծ է, և՛ հաշվարկ է արել: Բայց նաև փաստ է, որ մինչև այժմ էլ Ֆրանսիայում նման գործընթաց եղել է, և հարցը մինչև վերջ լուծում չի ստացել: Նույնն էլ Վաշինգտոնի պարագայում է` հարցը չի հասնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Ես կարող եմ ասել, որ Սարկոզին, այո՛, անկեղծ էր իր քայլերում, ի վերջո լուրջ քայլեր արեց: Սակայն մյուս կողմից` նաև ճիշտ է ձեր դիտարկումը, որ նաև Թուրքիայի ապտակելուն ծառայեց այդ քայլը, որ այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, երբ Թուրքիան վիրավորվի, և դրա արդյունքում երկրի ներսում իրենք կշահեն ոչ միայն հայերից, այլև աջերից` ներգաղթի դեմ հանդես եկողներից, ինչպես նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ արտահայտվողների շահերից: Մյուս կողմից` Թուրքիային էլ կասեն` տեսեք, այսքանն արեցինք, բայց մինչև վերջ չգնացինք: Այնուամենայնիվ այս երևույթը ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Միացյալ Նահանգներում նորություն չէ:

Ես կարծում եմ, որ մենք ավելի ծանր խնդիրներ ունենք, որ պետք է մտահոգվենք ու լուծենք, այլ ոչ թե կենտրոնանանք ու հարցնենք` Սարկոզին ի՞նչ նպատակով այս քայլն արեց: Ժամանակին նաև գրել էի, թե ինչպես են անդամալուծում մեր մտածելակերպը, փաստորեն ուրիշները` Թուրքիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան են որոշում, թե որ հարցի վերաբերյալ մենք պետք է մեր քունը կորցնենք: Այս իմաստով, խա՞ղ էր այս ամենը, թե՞ ոչ, այնուամենայնիվ մենք խաղի մեջ ենք` առավոտյան արթնանում ենք` օրինագիծը անցկացրին, երեկոյան ասում ենք` դարձյալ չընդունեցին… Այս տեսանկյունից սա նույնիսկ վնասակար է, քանի որ մենք այլ կարևոր հարցերի նկատմամբ լուրջ մոտեցում չենք ցուցաբերում:

– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օրերս անդրադարձավ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, նշեց, թե Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ ՄԽ կազմից: Եթե Ֆրանսիան լքի ԵԱՀԿ ՄԽ-ն, ապա ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր դերը բաժին կընկնի ԱՄՆ-ին ու ՌԴ-ին: Նման հայտարարությունները կարո՞ղ են լուրջ դրսևորումներ ստանալ, և գործը հասնի Ֆրանսիայի դուրսմղմանը ՄԽ-ից:

– Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այդքան էլ լուրջ չեմ ընդունում այլևս, երկար ժամանակ է արդեն, որ լուրջ չեմ վերաբերվում և կարևորություն չեմ տալիս ՄԽ-ին: Այնտեղ նոր բան չունեն ասելու, բացի Ռուսաստանից` մյուսները իսկապես որևէ հետաքրքրություն չունեն, շատ քիչ էներգիա են ծախսում այդ հարցի ուղղությամբ, այս հակամարտության կարգավորման համար ժամանակ չունեն պարզապես, իսկ թե Ֆրանսիան մա՞ս է կազմում ԵԱՀԿ ՄԽ-ին, թե՞ ոչ` մեծ տարբերություն չեմ տեսնում:

Բացի այդ, պետք է նշեմ, որ Թուրքիայի դիրքորոշումն էլ մանկամիտ ու մեծամիտ է, քանի որ եթե Թուրքիան պահանջում է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, ուրեմն` ինքն էլ պետք է դուրս գա: Թուրքիայի կեցվածքն անլուրջ է` Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ հարաբերություններին կապելը, ցեղասպանության հարցը` մյուս կողմից, այս ամենը իրար խառնելը Թուրքիայի մանկամտությունն ու մեծամտությունն է, դրանք հավակնություններ են միայն, նրանք կարծում են, թե իրենց դիրքորոշումը կարող են պարտադրել Հայաստանին, Ֆրանսիային, կամ երրորդին: Իսկապես ես զարմացած եմ, նույնիսկ փոքր-ինչ ծիծաղելի է Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, քանի որ թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն կարող ուժեր են, բայց հենց այս հարցում նրանք կորցնում են իրենց դատողությունը, կարծում են, թե իրենց դիրքորոշումն է ամենաուժեղը ու ամենակարևորը, և ընդհանրապես տարածաշրջանի քաղաքականության առումով մեծամտություն են դրսևորում, ինչը իրենց առավելապես վնասում է, քան օգնում:

– Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման համատեղ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպումը, ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի 26-րդ կետը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, որտեղ ասվում է. «Թուրքիան ու ՌԴ-ն հաստատել են իրենց մտադրությունը՝ սեփական պոտենցիալը հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա կայունացնող ազդեցություն թողնելու հարցում գործածելու համար»: Ձեր կարծիքով` թուրք-ֆրանսիական հարաբերությունների լարման ֆոնին ի՞նչ խաղ է սկսել ՌԴ-ն Թուրքիայի հետ:

– Թուրքիան ՌԴ-ի հետ պատմական խաղեր բազմիցս է խաղացել, այդտեղ նորություն չկա: Բայց նորությունն այն է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետաքրքրությունների նվազումը, հակամարտության կարգավորման հարցում պոտենցիալ ուժի գործածման նվազումը նպաստում է Թուրքիայի և ՌԴ-ի այդ խաղերին: Մի կողմից` ՌԴ շահերից է բխում Թուրքիային արևմուտքից հեռացնելը, ավելին` Թուրքիայի հաշվարկները Եվրոպայի հետ չեն ստացվում, ԱՄՆ հետ Թուրքիան խնդիրներ ունի, թեև մնում է ԱՄՆ դաշնակիցը, ուստի Թուրքիան քանի տարի է, ինչ նման տրամադրություններ ունի և աչքը տարածաշրջանի և արևելքի վրա է ուղղել: Այսինքն` այս երկու երկրների մոտեցումները միմյանց շահերից են բխում, նրանք դեմ են սահմանների փոփոխությանը, Ղարաբաղի անկախությանը, այնպես որ, այդ հարցում նորություն չկա: Բացի այդ` նաև ԵԱՀԿ ՄԽ արժեքը նվազեցնելու նպատակ էլ կա, որ ցույց տան, թե մենք կարող ենք այդ հարցի մասին մտածել, քննարկել, ուստի նրանք կարող են ազդեցություն ունենալ, քանի որ Թուրքիան Ադրբեջանի վրա ազդեցություն ունի, ՌԴ-ն էլ` Հայաստանի: Բայց սա պատմականորեն էլ արդեն եղել է Առաջին հանրապետության պատմության ընթացքում: Եվ համաձայն եմ, որ այդ հռչակագրի այդ կետը կարևորում եք, և անշուշտ կարևոր է, որ մեր իշխանությունները ևս լրջորեն մոտենան այդ հարցին:

– Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է արել 19 տոկոսով նվազեցնել Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը: Սկզբում Օբաման առաջարկել է Հայաստանին ցուցաբերվող օգնությունը կրճատել 32 տոկոսով: Նա առաջարկել է այս տարի Հայաստանին ցուցաբերվելիք 40 միլիոն դոլարի օգնությունը հաջորդ ֆինանսական տարում կրճատել 12,781,000 դոլարով և հասցնել մինչև 27,219,000 դոլարի: Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Վաշինգտոնի այս քայլը:

– Առհասարակ ԱՄՆ-ում բավական մեծ տրամադրություններ կան ամբողջությամբ վերացնելու արտաքին աջակցությունը: Բացի այդ, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը նվազ է, որոշ հուսախաբություն կա, աշխարհում ավելի թեժ կետեր կան, որոնք Վաշինգտոնի ուշադրությունն են պահանջում: Ժամանակին հարյուր միլիոն էր աջակցությունը իհարկե, բայց կարծում եմ, որ որոշ հուսախաբություն կա թե՛ ղարաբաղյան հարցի, թե՛ ներքին քաղաքական կյանքում ժողովրդավարության առնչությամբ, ուստի պատճառ չեն տեսնում ավելի գումար տրամադրելու:

– Ի՞նչ է սպասվում Սիրիայի հայ համայնքին, պարոն Լիպարիտյան: Վերջին օրերին տարբեր տեղեկությունների համաձայն` հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք կա Սիրիայի ընդդիմության կողմից, պատճառն այն է, որ սիրիահայությունը շարունակում է պաշտպանել Ասադին: Այս իրավիճակում ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Այդ հարցում որևէ լավ լուծում չկա: Վերջին տասնամյակներում` 1950-ականներից սկսած, Մերձավոր Արևելքում խնդիրներ են ծագել, ազգային փոքրամասնությունները տուժել են հեղափոխություններից, քաղաքացիական բռնկումներից` Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում: Ես չեմ կարծում, որ այնտեղ մեծ ապագա կա: Բայց մենք նաև քաղաքականություն էինք վարում, որ այդ երկրներում որոշ ուժեր, որոնք առանց մեզ և այլ փոքրամասնությունների չէին կարող իշխանություն պահել` մեր կարողությունները օգտագործվում էին, և մենք ունեինք կապեր աջակողմյան ուժերի հետ: Ընդհանրապես մշտապես ասվել է` մենք իշխանությունների հետ ենք, բայց հետևանքներն էլ այսպիսին են:

Սիրիայի ընդդիմությունն, անշուշտ, միացյալ ընդդիմություն չէ, ես չեմ նկատել, որ այդ ընդդիմությունը հակահայկական դիրքորոշում ունի, բայց նման դրսևորումներ կարող են լինել ընդդիմության մեջ, և դա անխուսափելի է, քանի որ նրանք գիտեն, որ հայերը մոտ են եղել Ասադի ընտանիքին ի սկզբանե: Այսինքն` այստեղ հարցն այն չէ, որ մենք պետք է տարբեր քաղաքականություն վարենք, մենք այդ ուժը ներսում չունենք: Եթե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն այս ուղղությամբ, և ոչ միայն Սիրիայի պարագայում, այլև` Լիբանանի, Եգիպտոսի և այլն, ապա իմ կարծիքով` ռազմավարական տեսանկունից պետք է հարցը դիտարկել, և փորձել հասկանալ, թե լավագույն լուծումը ո՞րն է, և պետք է փորձել մեր ժողովրդի, մեր պետության շահերից բխող լավագույն ճանապարհը գտնել: Այդ երկրներում, միևնույն է, անկախ ամեն ինչից, հայաթափում տեղի է ունենում, և դա կշարունակվի: Անշուշտ, մարդիկ իրենք են իրենց ապագայի համար որոշում կայացնում, բայց իշխանությունները կարող են մտածել, քաղաքականություն մշակել, որ այդ մարդիկ, օրինակ, Հայաստան տեղափոխվեն, ոչ թե Միացյալ Նահանգներ կամ այլ երկրներ: Ժամանակին ես Իրաքի պատերազմի ընթացքում նույն դիրքորոշումն ունեի, Իրաքի փորձն արդեն ունենք: Երբ ՀՀ իշխանություններին նույնը ասացի Լիբանանի պատերազմի ժամանակ` նրանք ինձ ասացին, թե լիբանանահայերը խնդրել են, որ նման նախաձեռնություն չլինի Հայաստանի կողմից: Հիմա Հայաստանն ա՞յդ վիճակում է, իշխանությունները կարո՞ղ են ներգաղթ կազմակերպել` չգիտեմ, կարծես իրաքահայության դեպքում փորձը այնքան էլ հաջող չէր 2000-ականներին: Բայց նշեմ, որ սա Հայաստանի և այդ երկրների իշխանությունների ձախողումն է նաև, ուստի լավ ընտրություն կատարելու հնարավորություն չունենք, որ կարծենք, թե սիրիահայությունը կարող է ինչ-որ քաղաքականություն վարելով` փրկվել… Այդ երկրները իրենց ճանապարհը ունեն, մենք տեսնում ենք այսօր, որ այդ հեղափոխություններում մեծ են կրոնական, իսլամական շարժումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում