Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

«Ընտրություններն անցան հարթ, առանց չեպեների»

Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը, որի օգտին քվեարկել էր 13.790 ընտրող, իսկ քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանի օգտնին քվեարկել էր 11.506 հոգի: Ընտրությունների տպավորությունների շուրջ զրուցել ենք Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ:

– Պարոն Շահգալդյան, ընտրությունների ողջ ընթացքում Ձեր համակրանքը Արամ Դանիելյանի կողմն էր: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս դրսևորվեց ընտրությունների ամբողջ ընթացքը:

– Ընտրություններն անցել են ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան: Ընդհանրապես գործընթացը համապատասխանել է օրենքով սահմանված կարգին:

– Դուք նշել եք, որ որոշակի ընտրախախտումներ, այնուամենայնիվ, եղել են, կփորձե՞ք պարզել` ինչպիսի՞:

– Բայց ես ե՞րբ եմ այդպիսի բան ասել: Եղել են ոչ թե ընտրախախտումներ, այլ շահարկումներ, որ իբր ընտրախախտումներ են եղել: Եվ վերջապես` Սասուն Միքայելյանի վստահված անձինք հանդիսանում են ՀՀՇ-ի կարկառուն դեմքերը, և վերջապես` Ազգային կոնգրեսն իր «ծանր հրետանին» տեղափոխել էր Հրազդան, որոնք նախավարժեցված էին ընտրախախտումներին, որոնց մտքի արգասիքը 90-ականների ընտրախախտումներն են, բայց ընտրություններն անցան հարթ, առանց չեպեների:

– Դուք նշում եք, որ 90-ականների ընտրախախտումներին են վարժեցված, ուզում եք ասել, որ վերջին տարիներին ընտրախախտումներ չե՞ն եղել, և այս անգամ կարողացաք  պաշտպանե՞լ ընտրություններն ընտրախախտումներից:

– Ընդհանրապես ընտրախախտումների քայլեր չեն արվել, նախկինում որոշ խախտումներ եղել են, բայց դրանք ևս որակ չեն կարողացել կազմել և ազդեցություն չեն ունեցել:

– Արամ Դանիելյանն ասել էր, որ իր հաղթանակը նաև Սերժ Սարգսյանի հաղթանակն է: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

– Արամ Դանիելյանը նման բան չի ասել, ամեն դեպքում ես նման բան չեմ լսել: Արամ Դանիելյանն ընդամենը հայտարարել էր, որ այս պայքարը թիմային պայքար է, որովհետև կուսակցությունը թիմ է, համախոհների խմբավորում և միավորում է, և այդ պայքարը թիմով էր ընթանում: Կարծում եմ՝ դա է ի նկատի ունեցել, իսկ կոնկրետ նախագահի անունը չեմ կարծում, որ ինքը տված լինի: Ինքը ասել է Հանրապետական կուսակցություն,  բնականաբար կուսակցության նախագահը հանրապետության նախագահն է, և այդ եզրակացությունները դրա հետ են կապված: Իսկ Արամ Դանիելյանը նման միտք չի արտահայտել: Համոզված կարող եմ ասել:

– Ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս վարչական ռեսուրսը հաղթեց ընդդիմությանը, և ընդդիմությունը պարտվեց իշխանությանը:

– Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Եթե մենք օգտագործեինք վարչական ռեսուրսը, ընտրակաշառք կիրառվեր, իմացեք, որ անհամեմատ տարբերությունը մեծ կլիներ, բնականաբար` հօգուտ Արամ Դանիելյանի: Ոչ մի վարչական ռեսուրս չի օգտագործվել, դրա կարիքն էլ չկա, մենք կանխավ համոզված էինք մեր թեկնածուի հաղթանակի մեջ, դրա համար էլ ոչ մի ռեսուրս էլ պետք չի եկել, և չենք օգտագործել:

– Ինչո՞վ էր պայմանավորված կանխավ համոզվածությունը, ժողովո՞ւրդն էր շատ սիրում Արամ Դանիելյանին:

– Ժողովուրդը համեմատության մեջ է դրել Հրազդան քաղաքի նախկին երկու քաղաքապետերի աշխատանքները, և բնականաբար Դանիելյան Արամը ունի մեծ առավելություն, դրա համար նախապատվությունը տվեցին գործող քաղաքապետին, ոչ թե նախկինին:

– Այնուամենայնիվ, Դուք ի պաշտոնե իշխանության ներկայացուցիչ եք, այս տարիների ընթացքում չկա՞ն արդյոք հարցեր, որոնց պատասխանատվությունը Դուք եք Ձեզ վրա կրում: Որպես պաշտոնյա՝ Ձեզ որևէ բանում մեղավոր զգացե՞լ եք այս տարիներին:

– Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք ընդամենը քսան տարվա պետություն ենք, և կան բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն տարիների ընթացքում: Իհարկե ամեն պաշտոնյա իր մեղքի բաժինը որոշ չափով ունի, իհարկե կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն չեն ընձեռում երկրի բոլոր խնդիրները լուծելու, և չեմ էլ պատկերացնում, որ կգա մի ժամանակ, որ երկրում ընդհանրապես խնդիր չի լինի: Այդպիսի հասկացողություն ընդհանրապես չկա, լավից լավը կա, լավից էլ լավագույնը կա, այնպես որ…

– Արդյոք պատասխանատվության Ձեր չափաբաժինը զգացե՞լ եք այսքան ժամանակ, առաջիկա ընտրություններին ի՞նչ առաջնահերթություններ կդնեք:

– Համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, մենք կազմել և կառավարության հաստատմանն ենք ներկայացրել մարզի զարգացման ծրագիրը, ըստ որի մենք փորձելու ենք տարեցտարի ծրագրի շրջանակներում լուծել մեզ համար ամրագրված խնդիրները առաջիկա երեք տարիներին: Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք կապված  են մեր ժառանգության հետ: Մենք խորհրդային երկրից ստացել ենք ժառանգություն, որը իհարկե ցանկալի է, որ ավելի լավը լիներ: Ընդամենը մեկ օրինակ բերեմ. հատկապես քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի վիճակը միլիարդների հասնող ներդրումներ է պահանջում, որ պահպանենք, վերակառուցենք,  իսկ պետական բյուջեն երկու տարվա մեջ լուծելու հնարավորությունը մեզ չի տալիս:

– Ասում են՝ ԲՀԿ-ն Ձեր մարզում առավել քան ակտիվ է, ըստ Ձեզ՝ իշխանական ո՞ր կուսակցությունն է ավելի նպաստավոր դիրքերում:

– Այդ ամենը հարաբերական հասկացողությունների համատեքստից է: Մայիսի 6-ին ընտրություններ են, և ընտրությունների հաջորդ օրը մեր երկրում բոլորը կիմանան` ինչ աջակցություն ստացավ, ինչ վստահության քվե ստացավ ժողովրդի կողմից, և այդ մասին դուք էլ կիմանաք: Անկեղծ ասած` ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել: Ամեն մի կուսակցություն  ունի համակիրները, որոնք առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց խոսքը կասեն:

– Նախընտրական տրամադրություն, ոգևորություն կա՞ արդյոք:

– Ընդհանրապես մենք քաղաքականացված ազգ ենք, ոգևորություն չէի ասի, կա նախապատրաստական աշխատանքների ակտիվություն:

– Առավել ակտի՞վ է, քան նախորդ անգամ` տրամադրությունների առումով:

– Դեռևս չի երևում:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից:

– Բոլոր ընտրություններին մեր երկրում պետք է կարողանանք համապատասխան  պայմաններ ստեղծել, որ անցնի օրենքի շրջանակներում, որովհետև մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, և քաղաքակիրթ աշխարհին մեր ընտրությունների գործընթացով ներկայանալի դառնանք:

– Չնայած ընտրակաշառքի պահին նկարահանված հոլովակը հուշեց, թե քաղաքակրթությունից ինչքան հեռու ենք:

– Ունենք այն, ինչ ունենք: Բայց դա չի կարելի ընդհանրացնել և ամբողջ ազգի նկարագիրը մի քանի հոգու հետ կապել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում