Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սիրիայի ազատ բանակը: Այս մասին հայտնում է France-24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ապստամբների հայտարարությունը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Սիրիայի հյուսիսաային Հալեպ քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 175 մարդ: Նախնական տվյալներով՝ զոհերի մեջ հայեր չկան:
Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում «Հալաբ Ջեդիդ» թաղամասում՝ ռազմական հետախուզության գրասենյակի մոտ, և Սախուրա հրապարակում՝ անվտանգության ուժերի բաժանմունքի մոտ: