Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Սառնամանիքից ավելի քան 20 երեխա մահացել է Քաբուլի փախստականների ճամբարներում

Չորեքշաբթի գիշերը ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել Աֆղանստանի մայրաքաղաքում`-15 C: Այս մասին հայտնել է ազգային հիդրոօդերևութաբանական կայանը: Ուժեղ սառնամանիքների պատճառով Քաբուլի փախստականների ճամբարներում մահացել է ավելի քան 20 երեխա, «Տոլո» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Գուլյամ Ցախի Կարգարը:

Աֆղանստանի հիդրոօդերևութաբանական կայանի տվյալներով, տասնամյակներ շարունակ Քաբուլում ջերմաստիճանն այսքան ցածր չի եղել:

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի աֆղանական բաժնի ղեկավար Ֆատիմա Գիլանին երեքշաբթի օրը հայրենակիցներին կոչ է արել անհապաղ օգնություն ցույց տալ Քաբուլի փախստականների ճամբարներում վրանների տակ սառչող մարդկանց՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում նրանք կմահանան:

Փախստականների ճամբարի ավագանու խոսքերով՝ ցրտից մահացել են 22 երեխաներ և մի քանի մեծահասակներ: Տասնյակ երեխաներ, որոնք հիմա բաց և պլաստիկ վրանների տակ են, ծանր հիվանդ են: Նրանց ընտանիքները վառելիքի և դեղորայքի համար միջոցներ չունեն:

Սակայն Աֆղանստանի Փախստականների հարցով նախարարության մամլո քարտուղար Սալամուդդին Ջուրատը երեխաների մահվան տվյալները «բացահայտ չափազանցություն» է որակել` դրանք համարելով ոչ հավաստի: Մինչդեռ Քաբուլի տեղական և արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտարարել են, որ անձամբ եղել են գերեզմաններում, որոնք գտնվում են փախստականների ճամբարների մոտ և համոզվել, որ այնտեղ հայտնվել են մեծ թվով նոր շիրմաթմբեր:

Տվյալ պահին Քաբուլում՝ փախստականների տարբեր ճամբարներում ապրում է ավելի քան 30 հազար մարդ, որոնք հիմնականում հարավային ծայրամասերից գաղթականներ են և տնանկ են դարձել ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև հայրենադարձներ` Պակիստանից և Իրանից:

ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 450 հազար աֆղանցիներ ներկա պահին չունեն մշտական բնակության վայր: Միայն 2011 թվականին պատերազմի պատճառով Իսլամական Հանրապետության 185 հազար քաղաքացիներ ստիպված էին լքել իրենց տները`պատերազմից փրկվելու համար: Սա մոտավորապես 45%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում