ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե, իր կարծիքով, ինչպես կարելի է փոխել Ռուաստանում քաղաքական դրությունը: Խոսելով իշխանական համակարգի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ «պուտինյան համակարգը» կործանման օբյեկտ է:
Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում Գորբաչովը հիշեցրել է, որ արդեն երկրորդ «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի ժամանակ ցուցարարները ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածուներից պահանջում էին իշխանության գալու դեպքում ցրել Պետդուման: «Եթե դա չարվի, պետք է ուղղակիորեն ասել, որ այդ ժամանակ հարցը կլուծվի հրապարակներում»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա նաև հայտնել է, որ պատրաստ չէ նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկի՝ հայտնի բլոգեր և իրավաբան Ալեքսեյ Նավալնու օգտին: ԽՍՀՄ նախկին նախագահի կարծիքով՝ Նավալնին կարծես թե Լև Տոլստոյը լինի Իվան Տուրգենևի աչքերով: Մինչդեռ Պրոխորովի թեկնածության մասին նա ասել է, որ կարելի է մտածել:
Բացի այդ, Գորբաչովը խոսել է վարչապետ Վլադիմիր Պուտինի անձի և գործունեության բնույթի մասին՝ նշելով, որ Պուտինին «ինչ-որ բան խանգարում է» հեռանալ քաղաքականությունից: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջին անխագահ Բորիս Ելցինը և ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը տարբեր մասշտաբի անհատականություններ են:
«Ես հույս ունեմ, որ այն սերունդը, որին մենք ձեզ հետ տեսանք մայրաքաղաքի հրապարակներում, շատ կարևոր ազդանշան է: Դուրս էին եկել մարդիկ, ովքեր որոշակի ասելիք ունեին: Նրանք համարձակության հսկայական պաշար ունեն: Ես միացել եմ այդ երկխոսությանը՝ արտահայտելով իմ կարծիքը… Մենք պետք է մինչև վերջ հասցնենք այս պատմական չափերի հասած երկխոսությունը, որպեսզի դուրս գանք այս ժամանականշրջանից, որում մեզ համար շատ դժվար է ապրել: Մենք շատ հնարավորություններ ենք բաց թողել, այդ թվում՝ և իմ օրոք: Եկեք բոլորս միասին բաց չթողնենք այս հնարավորությունը»,- եզրափակել է Գորբաչովը: