Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եկել է փոխզիջումների ժամանակը. Սիրիայի ընդդիմություն

Սիրիայի ընդդիմությունում կարծում են, որ եկել է կառավարության հետ փոխզիջումների ժամանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ընդդիմության առաջնրոդներից Քամալ Ալ-Լաբվանիին:

«Բաշար Ալ-Ասադը չի կարող շարունակել կառավարել երկիրը սեփական քաղաքների ռմբակոծություններից հետո»,- ասել է նա:

Reuters-ը հայտնում է, որ այս գիշեր դարձյալ կառավարական զորքերը 8 ժամ ռմբակոծության են ենթարկել քաղաքը, որին զոհ է գնացել առնվազն 47 մարդ: Al-Arabiya-ն իր հերթին նշում է, որ հիմնական հարվածը հասցվում է Բաբ Ամրո թաղամասին, որտեղ միայն վերջին երկու օրերին զոհվել է ավելի քան 100 մարդ, և որը ռմբակոծության հետևանքով գործնականում ամբողջությամբ ավերվել է:

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ կառավարական տանկերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոնական շրջաններ և շուտով կմոտենան բնակելի թաղամասերին: Նա ասել է, որ քաղաքում կապի միջոցների խափանումների պատճառով ընդհանուր պատկերը դժվար է նկարագրել:

Հոմսի հրետանային ռմբակոծությունը սկսվել է փետրվարի 4-ին: Մոտավոր տվյալներով՝ 4 օրում այստեղ զոհվել է շուրջ 350 մարդ: Հոմսից բացի, հրետակոծության է ենթարկվում նաև Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա գտնվող Զաբդանի քաղաքը, որտեղ վերջին 2 օրում զոհվել է 10 մարդ:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2011 թ. դեկտեմբերի կեսի դրությամբ՝ Սիրիայում զոհվել է ավելի քան 5000 մարդ: Այնուամենայնիվ, սրանք արդեն հին տվյալներ են, իսկ նորը ստանալու հնարավորություն չկա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ զոհերից 384-ը երեխաներ են:

Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Արևմուտքի և Արաբական պետությունների լիգայի երկրները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանում են Սիրիայի իշխանություններին: Մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրանք արգելափակեցին Սիրիայի դեմ բանաձևը:

Երեկ այցով Դամասկոսում էր գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ Ասադը պատրաստ է երկխոսության և հանդես է գալիս երկրում ճգնաժամը հաղթահարելու դիրքերից:

Նշենք, որ Սիրիայում շարունակվող արյունալի դեպքերի ֆոնին Դամասկոսից իրենց դեսպաններին հետ են կանչել Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրները: Ավելի վաղ նման քայլի էին դիմել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում