Պակիստանի ԱԳ-ն հայտարարել է, որ երկուշաբթի վարչապետ Յուսուֆ Գիլանին կմեկնի Կատար` Աֆղանստանում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններ վարելու համար:
Այս այցը դիտորդները գնահատում են որպես կարևոր քայլ Աֆղանստանում խաղաղության հաստատման ճանապարհին:
Ավելի վաղ Աֆղանստանը Պակիստանին մեղադրել էր թալիբներին օժանդակելու և Քաբուլի խաղաղ ջանքերին խոչընդոտելու մեջ:
Աֆղանստանում խաղաղ գործընթաց հաստատելու գործում մեծ դեր է ստանձնել Կատարը՝ այն բանից հետ, երբ աֆղանական թալիբները հունվարին այնտեղ բացեցին ներկայացուցչություն:








































