Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» կտավը վաճառվել է 250 մլն դոլարով: Այն գնել է Կատարի թագավորական ընտանիքը: Այս մասին հայտնում է The Los Angeles Times պարբերականը:
Կտավը, որն ավելի վաղ պատկանել է հույն միլիարդատեր Գեորգ Էմբիրիկոսին, դարձել է արվեստի գործերից ամենաթանկ վաճառված ստեղծագործությունը:
Կտավը ցանկացել են ձեռք բերել հայազգի Լարրի Գագոսյանը, ում պատկանում է Նյու Յորքի ամենահայտնի թանգարաններից մեկը, և Վիլյամ Աքվավելլան, որոնք կտավի համար առաջարկել են 220 մլն դոլար: Սակայն Սեզանի աշխատանքի համար նրանց առաջարկած գնից շատ ավելի է առաջարկել Կատարի թագավորական ընտանիքը՝ 250 մլն դոլար:
Ի դեպ, ներկայում Գագոսյանին է պատկանում Gagosian թանգարանային ցանցը, որն աշխարհում ամենամեծ ժամանակակից արվեստի թանգարանն է:
Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր Ջեքսոն Պոլակի «Թիվ 5» կտավին, որը 2006 թ. վաճառվել է 140 մլն դոլարով:









































