Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանում մեկնարկել են ցամաքային զորքերի զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամադ Պակպուրը:
Վերջինիս խոսքերով՝ զորավարժություններն անցկացվում են երկրի հարավում ընկած Ջահր նահանգում և ստացել են Hamiyan-e vilayet անվանումը. «Զորավարժություններին մասնակցում են նաև օդա-դեսանտային զորքեր: Զորավարժությունների անցկացման նպատակն Իրանի ցամաքային զորքերի մարտունակության բարձրացումն է: Մոտ մեկ ամիս առաջ էլ Իրանն անցկացրել է զրահատանկային զորքերի զորավարժություններ»:









































