News Georgia-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանի սևծովյան նավահանգիստներն ընդունել են ավելի քան 5000 նավ, որոնք ներկայացրել են աշխարհի 53 երկրներ: Այս մասին են վկայում սահմանապահ-միգրացիոն վերահսկման վիճակագրական տվյալները:
Նախորդ տարի վրացական նավահանգիստների ծառայություններից ամենաշատն օգտվել են Թուրքիայի դրոշով երթևեկող նավերը՝ մոտ 1100 նավ: Երկրորդ տեղում Մալթան է՝ 534 նավ, ապա գալիս են Ռուսաստանը՝ 399 նավ և Ուկրաինան՝ 243 նավ:








































