«Մուսուլման եղբայրներ»–ի բարձրաստիճան պաշտոնյան այսօր զգուշացրել է, որ Եգիպտոսը քաղաքական և տնտեսական քայքայման եզրին է կանգնած, և Արևմուտքը ոչինչ չի անում՝ ֆինանսական և դիվանագիտական օգնություն տրամադրելու համար:
The Washington Post-ը գրում է, որ իսլամիստական շարժման գերագույն խորհրդականի տեղակալ Խաիրաթ Ալ-Շաթերն այս շաբաթ ասել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան արհամարհում են Եգիպտոսին `երկրի համար այս ծանր իրավիճակում:
Շաթերը նաև ասել է, որ իրենք խորհուրդ են տալիս ԱՄՆ-ին և Եվրոպային այս կրիտիկական պահին աջակցել Եգիպտոսին՝ որպես փոխհատուցում այն բանի դիմաց, որ նրանք տարիներ շարունակ աջակցել են դաժան բռնապետությանը:









































