Thursday, 04 06 2026
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում

Մեզանում շատերը խոսքի ազատությունը շփոթել են խոսքի անբարոյականության հետ. Ն. Սարգսյան

Ես այն, ինչ մտածել եմ, այն էլ ասել եմ։ Ինձ թվում է՝ դա մարդու վիճակից է։ Նա է որոշում՝ խոսե՞լ այդ մասին, թե՞ ոչ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նադեժդա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ խոսքի ազատությունն իր համար այն է, որ կարողանա մարդ խոսել թե՛ վատի, թե՛ լավի մասին ու դրա պատճառով է ինքը և՛ քննարկվել, և՛ քննադատվել։ «Ես չեմ վախեցել ճիշտ խոսելուց։ Դա կախված է երևի մարդու ներաշխարհից։ Որքանով կարող ես ճիշտ լինել, այնքանով էլ կարող ես ազատ լինել»,- ասաց երգչուհին։

Հարցին՝ արդյոք դժվա՞ր չէ այն մարդու համար, որը սիրում է դիմացինների երեսին ասել ճշմարտությունը, երգչուհին պատասխանեց, որ իհարկե, դժվար է՝ մանավանդ այն դեպքում, երբ ինքը հանրային անձնավորություն է։ «Իմ ամեն խոսքն ավելի է քննադատվում, բայց ես կարծել եմ, որ ճիշտ եմ վարվում»,- հավելեց նա։

Արդյոք մենք ունե՞նք խոսքի ազատության մշակույթի պակաս հարցին էլ պատասխանեց, որ մեզանում շատերը ճիշտ չեն հասկացել խոսքի ազատությունը ու այն շփոթել են խոսքի անբարոյականության հետ։ «Խոսքի ազատության կուլտուրան այդքան էլ զարգացած չէ մեզ մոտ։ Եթե մի բան է գրվում մամուլում, պետք է ներկայացվի նաև մյուս կողմի դիրքորոշումը»,- ասաց նա։

«Ես փողոցում չեմ ստացել զրպարտությունը, այլ մամուլով։ Իմ մասին գրել են այն բաները, որ չի եղել: Եթե ուրիշ մարդ լինեի, ես էլ իրավունք կունենայի դատարան դիմելու։ Իմ ամուսինն ու ես վստահ էինք, որ չպետք է դրանց պատասխանել»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորն էլ շատ լավ գիտեն՝ որ թերթերն են դրանք։ «Իհարկե, կան թերթեր, որոնք միակողմանի նյութեր չեն գրել: Ես շատ շնորհակալ եմ իրենց»,- հավելեց Ն. Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում