Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Կոնգրեսը չի ցանկանում մասնակցել իշխանության յուրացման հանցանքը պարտակելուն

Այսօր Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ
«Իշխանությունը հրապարակ է հանել Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։
Այդ առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1) Որեւէ հարցի, այդ թվում նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված որեւէ երկխոսություն կամ համագործակցություն կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները եւ իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։
2) Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է։
3) 2008թ. նախագահական ընտրություններում վստահված անձանց, լրագրողների, դիտորդների դեմ կիրառված բռնությունները, համատարած ահաբեկչությունը, ընտրակաշառքը, Հայաստանից բացակա 500.000-ից ավելի քաղաքացիների քվեների կեղծումը որեւէ կապ չունեն Ընտրական օրենսգրքի թերությունների հետ, այլ հենց Ընտրական օրենսգրքի, ինչպես նաեւ Հայաստանի այլ օրենքների բացահայտ խախտումով` վարչախմբի վերարտադրման միակ հնարավորությունն էր։ Գործող, անգամ պակասավոր, Օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն։
4) Հայ Ազգային Կոնգրեսը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն։
5) Այնուամենայնիվ, Հայ Ազգային Կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ՝ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում