ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հրապարակեց մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր որոշումը:
Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել Սերոբ Տեր-Պողոսյանի վերաքննիչ բողոքը, և նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, ըստ որի՝ ամերիկահայ գործարարը մանկապղծության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, թողնվեց անփոփոխ:
Հիշեցնենք, որ ներկայումս մանկապիղծը գտնվում է Միքայելյանի անվան հիվանդանոցի հսկողության ներքո և, տարածված խոսակցությունների համաձայն, պատժին խոչընդոտող հիվանդություն ունենալու պատրվակով ցանկանում է խուսափել պատժից:











































