Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաքվում և Ապշերոնյան թերակղզում գրանցվել է վերջին 100 տարիների ամենացածր ջերմաստիճանը (-5.5 աստիճան): Այս մասին հայտնել է Օդերևութաբանական կանխատեսումների բյուրոն:
Վերջինիս կանխատեսմամբ՝ Բաքվում և Ապշերոնյան թերակղզում համանման իրավիճակ կարող է ստեղծվել նաև առաջիկա 3 օրերի ընթացքում:







































