Սիրիայի Համա քաղաքում այսօր ցույց է տեղի ունեցել ի հիշատակ 1982 թ. քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերի զոհերի:
ԻՆչպես հաղորդում է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը, ընդդիմադիրները գետնին լցրել են կարմիր ներկ, որը խորհրդանշում է «Մուսուլման եղբայրների» ակտիվիստների արյունը: Ասադին հավատարիմ ուժերը ցրել են ցուցարարներին և հրշեջ մեքենաների օգնությամբ մաքրել ներկը:
1982 թ. փետրվարին Համայում «Մուսուլման եղբայրների» բարձրացրած ապստամբությունը դաժանորեն ճնշվեց երկրի նախագահ Հաֆեզ Ալ-Ասադի կողմից: Տարբեր գնահատականներով՝ այդ ժամանակ սպանվեց 17 հազարից մինչև 40 հազար մարդ (այդ թվում 1000 զինվոր):
Հիշեցնենք. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրը համաձայնեցրել են Սիրիայի հարցով բանաձևի տեքստը, որից հանվել են Սիրիային նախագահի հրաժարականի ուղղակի կոչերը և Սիրիա մատակարարվող զենքի վրա էմբարգո դնելու կետը:








































