«ՀԺ»-ն գրում է, որ Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը երեկ համալրել է այն հայտնի դեմքերի շարքը, որոնք ներկա են գտնվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը:
«Հակոբյանը դատարանում մնացել է մի կարճ ժամանակահատված: Հիշեցնենք, որ մինչ այժմ Օհանյանի դատին «երևացել են» Աժ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Նրանցից ոչ մեկը, ի դեպ , բացահայտ չի ասել, որ դատարան է գնացել Մ. Օհանյանին զորակցություն հայտնելու»:








































