ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպանները հինգշաբթի օրը քննարկում էին վերանայված բանաձևը, որը նպատակ ունի Սիրիայում դադարեցնել արյունահեղությունը, որը նշանակում է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադն ամեն դեպքում պետք է իշխանություից հեռանա:
Associated Press-ի կողմից ձեռք բերված բանաձևում Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ աջակցում էր հունվարի 22-ին Արաբական երկրների լիգայի ընդունած որոշմանը, ըստ որի՝ հարկավոր է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել, որի արդյունքը պետք է լիներ ժողովրդավարությունը:
Լիգայի խաղաղության ծրագիրը կոչ է անում, որ Ասադը հեռանա` իշխանությունը փոխանցելով իր տեղակալին: Բայց նպատակ ունենալով վերացնել Ռուսաստանի առարկությունները` ՄԱԿ-ի նոր բանաձևում այլևս Ասադի իշխանությունից հեռանալը և ազատ ընտրությունները չեն մտնում, որոնք խաղաղության ծրագրի կարևոր մասն էին կազմում: Նոր բանաձևի քննարկումը պետք է տեղի ունենար փակ դռների հետևում, և հանդիպումից առաջ նոր բանաձևի մասին տեղեկություններ չէին հաղորդվել:








































