Կահիրեում առևանգել են 1981թ. սպանված երկրի նախագահ Անվար Սադաթի երկու թոռներին: Ըստ եգիպտական ԶԼՄ-ների՝ 8 և 13 տարեկան տղաներին առևանգել են մայրաքաղաքի թաղամասերից մեկում և Mitsubishi Lancer ավտոմեքենայով տարել անհայտ ուղղությամբ:
Նրանց ազատության դիմաց առևանգողները պահանջում են 5 մլն եգիպտական ֆունտ փրկագին, այսինքն՝ մոտ 835 հազար դոլար: Ընդ որում՝ նրանք պահանջել են ոստիկանություն չկանչել՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել երեխաներին:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ առևանգում են նախկին նախագահի ազգականներին: Անցյալ տարվա ապրիլին զինված անձինք առևանգեցին նախկին նախագահի ազգականներից 12-ամյա Զեյնա Սադաթին և նրան ազատ արձակեցին միայն 5 մլն եգիպտական ֆունտ ստանալուց հետո:











































