Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությանը:
Տեղում փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1948թ. ծնված Հովհաննես Բարսեղյանի դին:









































