Անգլիկան եկեղեցու լոնդոնյան թեմի շուրջ 100 ներկայացուցիչներ բաց նամակ են ստորագրել, որը հրապարակվել է բրիտանական The Times պարբերականում: Նամակում կոչ է արվում Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ օրինականացնել միասեռական ամուսնությունները եկեղեցում:
Նամակի հեղինակների կարծիքով՝ յուրաքանչյուր հոգևորական իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ գրանցե՞լ միասեռական ամուսնությունները, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարին Քենթերբերի եպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը հանդես եկավ անգլիկան եկեղեցում միասեռականներին պսակադրելու՝ իշխանությունների նախաձեռնութան դեմ: Նա խոստովանեց, որ Անգլիկան եկեղեցին նորմալ է վերաբերվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ոնեցողներին և անգամ թույլատրել է իր որոշ հոգևորականների միասեռական քաղաքացիական կապի մեջ մտնել: Սակայն ինքը՝ արքեպիսկոպոսը, կարծում է, որ ամուսնություն հնարավոր է միայն կնոջ և տղամարդու միջև, և կառավարությունը չի կարող իրեն ստիպել այլ կերպ մտածել:











































