Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Մեծամասնական ինստիտուտը գալիս և գողանում է ժողովրդի ձայները. «Ազատ դեմոկրատներ»

Ընտրակեղծիքների բացառման նպատակով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

«Ոչ մենք, ոչ էլ «Ժառանգություն»-ը չենք բացառել, որ կարող ենք հանդես գալ միասնական թիմով, սակայն այդ հարցի առնչությամբ վերջնական որոշում այս պահին չկա, մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Միաժամանակ, անպայման համագործակցելու ենք ընտրակեղծիքների վերահսկման և այլ հարցերի շուրջ, բայց թե համագործակցությունը կվերաճի՞ գաղափարական դաշինքի՝ կերևա մոտակա շաբաթներին»,- նշեց նա:

Անդրադառնալով «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համատեղ առաջարկին` Արզումանյանը նշեց, որ այնքան էլ վստահ չէ, թե առաջարկը կանցնի ԱԺ-ում:

«Սա պարզապես սկզբունքի հարց է: Մենք գիտակցում ենք, թե օլիգարխները ինչ քայլեր են կիրառելու մեծամասնական ընտրակարգի կիրառման դեպքում: Մարդկանց համար կարևոր է, որ իրենց ձայնը տեղ հասնի: Իսկ մեծամասնական ինստիտուտը գալիս և գողանում է ժողովրդի ձայները, դրա համար էլ համամասնականին անցում կատարելը շատ կարևոր է: Ինչևէ, ամեն բան պարզ կլինի փետրվարի 15-ին ծավալվելիք լսումներից հետո»,- ասաց նա:

Ամփոփելով` «Ազատ դեմոկրատներ»-ի անդամը վստահություն հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտը նոր ԱԺ-ում ակնհայտորեն ավելի լայն ներկայացվածություն կունենա:

«Ինչ խորհրդարան էլ ձևավորվի, նախորդից մեկ քայլ առաջ է լինելու, և այդ խորհրդարանում լավագույնս ներկայացված լինելու համար մենք` ընդդիմությունը, պետք է պաշտպանենք մեզ տրված յուրաքանչյուր ձայն»,- ընդգծեց Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում