Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում չդադարող առատ ձյան և ուժգին քամու պատճառով ներկայիս դրությամբ առանց էլեկտրաէներգիայի է մնացել 64,526 բաժանորդ: Այս մասին հայտարարել է «Էներգո-պրո Ջորջիա» ընկերությունը:
Ամենաշատը տուժել է Աջարիան, ուր առանց էլեկտրաէներգիայի է մնացել 21,206 բաժանորդ: Վրաստանի արևմուտքում ընկած Մինգրելիա նահանգում այդպիսի դրության մեջ է հայտնվել 15,451 բաժանորդ, իսկ հարավում ընկած Կվեմո Քարթլիում՝ 10,376 բաժանորդ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ տեղումները դեռ կշարունակվեն:








































