SalamNews -ը տեղեկացնում է, որ Թեհրանի գիտության ու տեխնոլոգիայի համալսարանի գիտական խորհուրդն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պրոֆեսորի գիտական կոչում է շնորհել:
Տեղեկության մեջ նշվում է, որ Ահմադինեժադն ավարտել է Թեհրանի գիտության ու արդյունաբերության համալսարանը` տրանսպորտային ինժեների որակավորմամբ: 1986-ին նա ասպիրանտուրա է ընդունվել, իսկ 1997-ին պաշտպանել դոկտորական թեզ:
Ներկայումս նախագահ Ահմադինեժադը Թեհրանի գիտության ու տեխնոլոգիայի համալսարանի գիտխորհրդի անդամ է:









































