«Պատրիարք Կիրիլն ուղղափառներին «քաղաքական իմպոտենտներ» է համարում»,– գրում է վրացական apsny.ge կայքը:
Պատճառն այն է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Ռուսաստանի ուղղափառ բնակիչները բողոքի ակցիաների չեն մասնակցում, սակայն հոգու խորքում տառապում են ժողովրդի ճակատագրի համար:
«Ուղղափառ մարդիկ չեն կարող ցույցի դուրս գալ, նրանք հերթ են կանգնած Սբ. Աստվածածնի գոտուն խոնարհվելու համար, և եթե այն Ռուսաստանում լիներ ոչ թե մեկ ամիս, այլ կես տարի, ապա հերթում ոչ թե 3 միլիոն, այլ 40-50 միլիոն մարդ կլիներ»,- ասել է պատրիարքը:








































