Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մարդիկ ընտրության համար չեն վերադառնա Հայաստան

Եթե գալիք ընտրություններում մեկ տեղամասի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվեն 50-100 ընտրող, ապա փաստը մտահոգիչ կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը`անդրադառնալով երկքաղաքացիների ընտրելու իրավունքին գալիք ընտրությունների ժամանակ:

Նա հիշեցրեց, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկված են ընտրելու իրավունքից: Քվեարկությանը կարող են մասնակցել միայն դեսպանատան աշխատողները: «Պետք է գան Հայաստան, ընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում: Եթե այդ լրացուցիչ ցուցակներում տեղ գտնեն 15-20 հոգի, դա ընդունելի է, բայց եթե լրացուցիչ ցուցակներում ընդգրկվեն մոտավորապես 50-100 մարդ, ապա դա մտածելու տեղիք կտա: Ինչպես կարող են մարդիկ թողնեն իրենց աշխատանքը, ընտանիքը և ընտրության համար վերադառնան Հայաստան»,- ասաց ՀԿ նախագահը: Նման երևույթը նա որակեց աբսուրդ:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության 35 ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն կիրականացնեն գալիք ընտրություններին: Նրանք մասնակցել են դիրտորդական առազելություն իրականացնելու իրավունք տվող դասընթացներին և ստացել են համապատասխան վկայականներ: Ըստ Համբարձումյանի, իրենց կազմակերպությունը մասնակցել է այդ դասընթացներին, որպեսզի հետագայում կազմակերպության մասնագետներն իմանան, թե ինչ հարցեր պետք է ուսումնասիրվեն դիտորդների համար ուսուցումներ կազմակերպելիս:

Համբարձումյանի խոսքերով, իրենց ՀԿ-ն չի սատարում ոչ մի քաղաքական ուժի: «Դա բացառվում է, որովհետև այդ դեպքում մեր դիտորդական առաքելության իմաստը կորում է: Դիտորդական կազմակերպությունները պետք է լինեն անկողմնակալ: Եթե որևէ հասարակական կազմակերպություն սատարի որևէ թեկնածուի կամ կուսակցության, ապա ԿԸՀ-ն կարող է անվավեր համարել և զրկել տվյալ կազմակերպությանը դիտորդական իրավունքից»,- ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահը:

Այն հարցին, որ նախորդ ընտրությունների ժամանակ չե՞ն եղել դիտորդական կազմակերպություններ, որոնք սատարել են այս կամ այն քաղաքական ուժին, պատասխանեց, որ եղել են: «Եղել են կազմակերպություններ, որոնք, իրականացնելով դիտորդական առաքելություն, սատարել են նախագահի թեկնածուի, բայց, ցավոք սրտի, ԿԸՀ-ն ժամանակին չի կանխել նման դեպքերը և օրենքով նախատեսված դրույթը չի կիրառել»,- ասաց Հարություն Համբարձումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում