Ինչպես արդեն հաղորդել էինք, լուրեր էին տարածվել, որ Անջելինա Ջոլին կրկին հղի է, և այժմ Hollywood Gossip-ը հաղորդում է, որ դերասանուհին պատրաստվում է ծննդաբերել երկվորյակների:
Հայտնի ընտանիքին մոտ աղբյուրները հայտնում են, որ երբ Փիթն ու Ջոլին իմացել են, որ դերասանուհու կրծքի տակ արդեն մեկի փոխարեն երեք սիրտ է բաբախում, նրանք ցնցվել են:
Հաղորդվում է, որ զույգը չափազանց երջանիկ է ու այս մասին հայտնել է միայն ընկերներին և շատ մտերիմ մարդկանց: Սակայն հարկ է նշել, որ պաշտոնական տեղեկություններ չկան, և այս լուրերը հաստատված չեն:









































