Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը 200 նեթբուք է նվիրել Ֆիջիին: Վերջինիս կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնել դրա համար՝ ընդգծելով, որ այդ նվերը կարևոր է կրթական համակարգում բարեփոխումներ սկսելու համար:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն Ֆիջիին կոչ էր արել տեղի չտալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ և չճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել էր, որ Ռուսաստանն ապօրինի մեթոդներով, այդ թվում՝ նաև կաշառք տալով և տնտեսական ճնշման միջոցով փորձում է հասնել այս կամ այն երկրի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:








































