Արտահանողներն արհամարհել են կակաոյի հետագա մատակարարումների համար պայմանագրերի աճուրդին մասնակցելու Կոտ դ’Իվուարի իշխանությունների առաջարկը:
Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, շուկայի մասնակիցները չեն ցանկանում ռիսկի դիմել, քանի որ աֆրիկյան կողմի կառավարությունը մինչ այժմ որևէ միասնական կարծիք չունի գնի ձևավորման մեխանիզմի վերաբերյալ: Նրանք կասկածում են, որ բարեփոխումները բարեհաջող ընթացք կստանան և վախենում են կակաոյի հետագա մատակարարումների պայմանագրեր կնքել:
Աբիջանի Եվրոպական արտահանման տան ղեկավարը հայտարարել է, որ գնորդներ ոչ մի առաջարկ չեն անի մինչև համոզված չլինեն, որ երկրի առևտրական սխեմաները թափանցիկ են: Մինչդեռ տեղի կարգավորիչները հայտարարում են, որ որոշ առաջարկներ, այնուամենայնիվ, արվել են, և իրենք գոհ են աճուրդի արդյունքներից:
Նշենք, որ կակաոյի մշակումը Կոտ դ’Իվուարի եկամտի միակ աղբյուրն է: Ընդ որում՝ երկիրն արտադրում է կակաոյի համաշխարհային ծավալների մոտ 40%-ը: Ճյուղի բարեփոխումները կենսական կարևոր նշանակություն ունեն զինված ապստամբության արդյունքում իշխանության եկած Ալասան Ուաթարի համար:
Վերջին շրջանում կակաոյի գնի վրա ազդում է պարտքային ճգնաժամը և Կոտ դ’Իվուարում հսկայական չափի հասնող կակաոյի բերքը:









































