Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Սեքսը» և մայրենին. Blog

Լրագրող Անուշ Մկրտչյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Միջազգային բառերի հայաֆիկացման մասին ուզում էի գրել մինչև սեքս բառի սիրողական թարգմանության Ֆեյսբուքում հայտնվելը: Ավելին ասեմ` մինչ այդ էլ այս բառի մեկ այլ թարգմանության տարբերակ էի լսել` սեռք, բայց անկեղծ ասած, էլի լուրջ չէի ընդունել: Ինչևէ, երևի մարդու մենթալիտետին (մտածողությանը) հատուկ երևույթ է անընդհատ խոսել իրեն ամենից շատ տանջող բաների մասին: Հայերեն էլ ընկել են սեքս բառի թարգմանության հետևից:

Բայց և այնպես մեր լեզվաբանների մոտ սկսվել է միջազգային բառերի աբսուրդ (երևի սա էլ անհեթեթ թարգմանություն կունենա) թարգամանահիվանդություն: Ես, իհարկե, հասկանում եմ, որ լեզուն պետք է զարգանա, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ամբողջ աշխարհը պետք է շամպայն խմի, իսկ ես` փրփրագմփիկ, ինչո՞ւ պետք է արևմուտքը դեպրեսիայով տառապի, իսկ ես` ընկճախտվեմ: Իրենց խմածն ու հիվանդացածը համով ու բուժվող է թվում, իսկ իմը միայն փրփրեցնում է ընկճախտս: Կամ ինչո՞ւ կրկնուսույցի մոտ հայերեն պարապելիս պետք է սովորեի մի տոննա անիմաստ բառ`գրգռաճեղք, օրիորդապնդիչ, որ հետո ոչ մի տեղ դրանք չլսեի ու չգործածեի, իսկ լսելու դեպքում էլ միայն ծաղրանքով: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է ամբողջ աշխարհում լինեն տերմիններ, իսկ մեզ մոտ` եզրույթներ:

Ինչ- որ վատ բան կա՞ նրանում, որ մենք խաղում ենք ֆուտբոլ ու բասկետբոլ, այլ ոչ թե ոտնագնդակ ու դույլագնդակ: Ավելի լա՞վ ենք սկսելու հասկանալ օպերան, բալետն ու սիմֆոնիան, երբ այդ միջազգային բառերը հայաֆիկացնեն:

Դժվար թե երաժշտական դպրոցներում սովորողների թիվը շատանա, եթե ֆորտե, պիանո, անդանտե, սոլֆեջո բառերը մի օր թարգմանվեն: Կամ ավելի անդուր չի՞, երբ անեսթեզիոլոգի ու գինեկոլոգի փոխարեն նրանց հայերեն տարբերակներին ես դիմում (չեմ էլ ուզում թարգմանությունը գրել): Անգլերենը, որ այսօր համարվում է բոլորի լեզուն, լեզու է դարձել ֆրանսիական, սկանդինավյան և այլն փոխառումների շնորհիվ: Ես չեմ ասում անգլերենը հայերենից լավն է, ուղղակի չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք բարդույթավորվում միջազգային բառեր կիրառելիս: Չէ, իհարկե, մենք` հայերս, ուրիշ ազգ ենք, ու մեր հայերենը ուրիշ լեզու է, բայց հավատացեք, որ այս մոտեցումն արդեն հոգնեցուցիչ է:

Հիմա էլ ակտիվ թարգմանվում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործածվող բառերը: Գուցե արժե, որովհետև հիմա էլ նոր լեզու է հայտվել` լայքել, շեյր անել, քոմենթել, թագ անել, այսպես ասած համակարգչային տիրույթում ապրող մարդկանց ժարգոն: Բայց գոնե այդ թարգմանությունները մի քիչ որակյալ լինեն, թե չէ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու sensor-ին պետք է ասեմ ԶԳԻՉ, Scanner-ին` ԾՐԻՉ, նոթբադին` բառատետր, իսկ File-ին` նիշք: Տրամաբանություն ո՞րն է:

Իհարկե, կասեք, բայց կայք, համացանց, համակարգիչ բառերը ժամանակի ընթացքում մտան մեր բառապաշար, չէ՞, ու երևի թե մնացածն էլ մի օր այդքան խորթ չթվան: Բայց դե զգիչն ու ծրիչը, հաստատ, ինձ մոտ միշտ ուրախանալու առիթ կստեղծեն:

Ես օտարամոլ չեմ, բայց երբ սկսում եմ արտասահմանյան գրականությունը հայերենով կարդալ, մի էջ ընթերցելուց հետո հասկանում եմ, որ նույն գրքի ռուսերեն կամ անգլերեն տարբերակն է ինձ շտապ պետք: Ինձ թվում է սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան այն, որ սեքսը հայերեն ու մնացած այլ լեզուներով էլ երևի չի թարգմանվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում