Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ծառուկյանի լռությունը դեռ պետք է Սարգսյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» չունի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին չսատարելու առիթ, ըստ էության հանդիսանում է արձանագրումը այն փաստի, որ նախօրեին տեղի ունեած կոալիցիայի խորհրդի նիստում Սերժ Սարգսյանին հաջողվել է հնազանդության հերթական պաշարը ներարկել ԲՀԿ-ին:

Վարդան Բոստանջյանն, իհարկե, դիվանագիտորեն փորձել է այդ հայտարարությունը վերագրել իրեն՝ ասելով, որ չի խոսում կուսակցության նախագահ Ծառուկյանի անունից, սակայն պարզ է, որ «Բարգավաճ Հայաստանում» ամենազգուշավոր պատգամավորներից մեկը հանդիսացող Բոստանջյանը այդ կարգի պատասխանատու հայտարարությունը, այն էլ՝ ՀՀԿ-ԲՀԿ հակադրության գերագույն լարման փուլում, չէր անի առանց համոզվածության, որ կուսակցության նախագահը առնվազն չի դժգոհի դրանից: Պարզապես, Գագիկ Ծառուկյանն, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանից հաջողացրել է ձեռք բերել համաձայնություն, որ նման կարգի հայտարարություններն անձամբ չի անի:

Այլ կերպ ասած՝ «Բարգավաճն» այս փուլում կշարունակի կտրուկ գործողություններ չանել և մնալ Սերժ Սարգսյանին հնազանդ, բայց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դա անձամբ չի անի, այլ իր կուսակիցների շուրթերով: Ըստ ամենայնի, ներկայիս փուլում Սերժ Սարգսյանի համար դա էական հարց չէ, առավել ևս, որ հիմարներ չկան, և որևէ մեկը չի կարող մոլորության մեջ լինել և մտածել, որ ասենք՝ Վարդան Բոստանջյանը սատարում է Սերժ Սարգսյանին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ ոչ:

Բայց կասկած չկա նաև, որ ինչ-որ փուլում Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի առաջ դնելու է անձամբ հավաստիացնելու, այսինքն՝ սատարման մասին անձամբ հայտարարելու խնդիր: Այսինքն՝ այդ ուղտը վաղ թե ուշ չոքելու է ԲՀԿ առաջնորդի դռանը: Ավելին՝ դա երևի թե ինչքան ուշ լինի, այնքան ավելի խայտառակ ձևով է Գագիկ Ծառուկյանը դուրս գալու այդ իրավիճակից: Հետևաբար, ճիշտ կլինի չթողնել այդ բեռը Վարդան Բոստանջյանի կամ այլ ԲՀԿ-ականների ուսերին, ու հենց այժմ էլ հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Սակայն այստեղ, իհարկե, հնարավոր են նաև որոշակիորեն անսպասելի նյուանսներ:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին միգուցե ներկայումս պետք էլ չէ, որ Գագիկ Ծառուկյանը այսպես միանգամից, այսքան արագ և շուտ հայտարարի կապիտուլյացիայի մասին, քանզի Սարգսյանին ԲՀԿ հետ լարվածությունն ու հակադրությունը ինչ-որ առումով կարող է պետք լինել նաև Հանրապետականի տարբեր ներկայացուցիչների կամ խմբերի բռի մեջ պահելու համար՝ ԲՀԿ-ն օգտագործելով որպես դիմահար վտանգ: Ի վերջո, մենք բազմիցս նշել ենք, որ Սարգսյանի ներիշխանական գլխավոր խնդիրը ոչ թե ԲՀԿ-ում է, այլ ՀՀԿ-ում, և ԲՀԿ-ն տվյալ պարագայում ընդամենը կարող է գործիք դառնալ ՀՀԿ-ում եղած խնդիրները լուծելու համար: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանին, ըստ երևույթին, ներկայումս պետք չէ շտապել և Գագիկ Ծառուկյանի հայտարարություն կամ ստորագրութուն կորզել, քանի դեռ ՀՀԿ-ում բոլոր հարցերը չէ, որ Սարգսյանն իր համար լուծել է:

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում