Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Իսպանացիները հայտնաբերել են «Մոնա Լիզայի» ամենավաղ կրկնօրինակը

Պրադո թանգարանի նկարների վերանորոգման աշխատանքով զբաղվող մասնագետները հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ամենավաղ կրկնօրինակը, որը, ինչպես ենթադրվում է, նկարել է նրա աշակերտներից մեկը դա Վինչիի աշխատասենյակում: Ինչպես գրում է The Art Newspaper-ը, ավելի վաղ ենթադրվում էր, որ Մադրիդի թանգարանում պահվող նկարը ստեղծվել է Լեոնարդոյի մահից հետո:

Հայտնի են օրիգինալ «Մոնա Լիզայի» 16-17-րդ դարերին թվագրվող տասնյակ կրկնօրինակներ, որոնք պահվում են Լուվրի թանգարանում: Ենթադրվում էր, որ Պրադոյի թանգարանի նկարը նկարվել է ավելի վաղ, սակայն մեծ հետաքրքրություն չէր ներկայացրել հետազոտության համար, քանի որ նկարի հետևի պլանում բացակայում էր բնանկարը:

Մասնագետները հենց այդ «բացակայող» բնանկարն են հայտնաբերել սև ներկի և մգացած լաքի տակ, որոնք էլ աշխատանքի ընթացում վերացրել են: Հունվարի կեսերին նրանք հայտարարել էին, որ կտավի վրա մուգ գունավորումը հայտնվել է ավելի ուշ` 18-րդ դարի կեսերին:

Բացի այդ, ավելի վաղ համարում էին, որ մադրիդյան «Մոնա Լիզան» նկարվել է Հյուսիսային Եվրոպայում տարածված կաղնու տախտակի վրա, որը կարող էր մատնանշել ֆլամանդացի հեղինակի: Սակայն 2010 թվականին հետազոտողները եկել էին այն եզրակացության, որ տախտակը պատրաստել էին ընկուզենուց, որը նույպես կիրառվել է Իտալիայում:

Այն, որ կրկնօրինակը ստեղծվել է Լեոնարդոյի կյանքի օրոք՝ հաստատել են և Պրադոյում, և Լուվրում: Ֆրանսիացի գիտնականները ենթադրում են, որ կտավը նկարել է դա Վինչիի երկու աշակերտներից մեկը` կամ Սալային, կամ Ֆրանչեսկո Մելցին:

Պարբերականը նշում է, որ այս բացահայտումը թույլ կտա իմանալ Լեոնարդոյի «Մոնա Լիզայի» որոշ մանրամասներ, որը ավելի վատ է պահպանվել, քան կրկնօրինակը: Մասնավորապես, իսպանական նկարում ավելի լավ են երևում աթոռի դրվագները, զգեստի ծալաբոլորքը և կիսաթափանցիկ հյուսվածքը, որը ծածկում է Մոնա Լիզայի ձախ թևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում