Արևելյան Եվրոպայում ուժեղ սառնամանիքների հետևանքով վերջին 6 օրվա ընթացքում զոհվել է շուրջ 60 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Միայն Ուկրաինայում, երկրի ԱԻՆ տվյալներով, վերջին օրերին ցրտահարությունից մահացել է 43 մարդ, հիմնականում՝ անտուններ, բժշկի է դիմել ավելի քան 850 մարդ, որոնցից 423-ը հոսպիտալացվել են: Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ մինչև փետրվարի 3-ը այստեղ ջերմաստիճանի բարձրացում չի ակնկալվում, ավելին՝ սպասվում է մինչև 24 աստիճան սառնամանիք:
Ռումինիայում վերջին շաբաթվա ըինթացքում սառնամանիքի պատճառով մահացել է 8 մարդ, ևս մի քանի մահ գրանցվել է Արևելյան Եվրոպայի մի քանի այլ երկրներում, այդ թվում՝ Մերձբալթիկայում:
Բուլղարիայում ցրտերի պատճառով փակվել է ավելի քան 450 դպրոց: Այստեղ ջերմաստիճանն իջել է ռեկորդային ցածր աստիճանի՝ որոշ վայրերում հասնելով մինչև -29-ի:









































