Հունվարի 31-ին՝ ժամը 03.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938թ. ծնված մի կնոջ։
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:









































