Հունվարի 31-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-կանադական համագործակցության բարեկամական բնույթը և քննարկել դրա առավել զարգացման հեռանկարները գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում:









































