Փոլ Մաքարթնին երգ է գրելու համակարգչային խաղի համար: Այս մասին հայտնում է Joystiq` վկայակոչելով երգչի` Die Zeit պարբերականին տված հրացազրույցը:
Լրագրողը Մաքարթինիից հետաքրքրվել է՝ արդյոք վերջինս չի՞ մտածել խաղի համար երգ գրելու մասին, ինչին երաժիշտը պատասխանել է, որ ներկայումս աշխատում է այդպիսի նախագծի վրա: Մաքարթնիի խոսքերով՝ համակարգչային խաղերն այժմ վաճառվում են ավելի շատ, քան երաժշտական սկավառակները: Բացի այդ, շնորհիվ խաղային սաունդթրեքի, Մաքարթնիի ստեղծագորածական գործունեությանը կարող է ծանոթանալ նոր լսարանը: Սակայն երաժիշտը չի հայտնել, թե որ խաղի համար է երգ գրելու:
2009 թվականին վաճառքի է հանվել The Beatles: Rock Band խաղը, որտեղ օգտագործվել են «բիթլների» տասնյակ երգեր: