Պակիստանի հյուսիս-արևմուտքում միկրոավտոբուսը ընկել է ձորը, որի հետևանքով մահացել է 12 մարդ, իսկ 10-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Վերին Դիր շրջանում: Տեղի հեռուսատատեսության տվյալներով՝ միկրոավտոբուսում գտնվել է 23 մարդ: Ոստիկանությունը հաղորդում է, որ պատահարի հնարավոր պատճառը վարորդի կողմից արագության գերազանցումն էր: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածների մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Պակիստանի ոստիկանության տվյալներով՝ վթարների մոտ 87 տոկոսը տեղի են ունենում արագության գերազանցման, տրանսպորտային միջոցների գերբեռնվածության և ոչ ճիշտ վազանցի պատճառով:










































