«Թե ինչ վախճան կունենան ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները խորհրդարանական ընտրություններից հետո, հայտնի չէ: Սակայն ներկայիս լարված ընթացքն էլ ՀՀԿ-ին ստիպում է զինվել նորանոր կուսակիցներով»,- գրում է «Հրապարակ»- և հավելում.
«Թերևս ԲՀԿ-ի դեմ սպասվող մարտում տանուլ չտալու համար առաջիկա օրերին մի շարք պաշտոնյաներ կհամալրեն կուսակցության շարքերը: Մեզ հասած տեղեկություններով` առաջիկա օրերին Տիգրան Սարգսյանի ձեռամբ ՀՀԿ-ին կանդամագրվեն անկուսակցական նախարարներն ու փոխնախարարները: Նշենք, որ կառավարության անդամներից անկուսակցական են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»: