Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, մի շարք ռուս օգտատերերի, այդ թվում՝ նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևի Facebook սոցիալական կայքի էջերը ենթարկվել են սպամ-հարձակման: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել են սիրիացի ցանցահենները:
Շատ օգտատերեր կայքի էջերում բազմաթիվ մեկնաբանություններ են թողնում Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Մեկնաբանությունների մի մասն ուղղված է Բաշար Ասադի դեմ: Օգտատերերի մեծ մասը դեմ է արտահայտվում Ռուսաստանից Սիրիա զինամթերքի արտահանմանը
Ինչպես նշում է գործակալությունը, հարձակման է ենթարկվել նաև Ռուսաստանի պաշտոնական էջը, ինչպես նաև մի շարք տեղական ԶԼՄ-ների ռեսուրսները:









































