Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով ԱՄԷ այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Թուրքիան չի ցանկանում Սիրիայում օտար միջամտություն և դրական է վերաբերվում սիրիական ճգնաժամին առնչվող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախաձեռնություններին: Մենք գոհ ենք, որ ԱՊԼ-ն հանդես է գալիս իր պաշտպանության օգտին:
Շատերը կարծում են, թե Թուրքիան պատերազմ է ցանկանում Սիրիայում: Սակայն Թուրքիան ջանքեր է գործադրում փոփոխությունների իրագործման համար: Մինչդեռ Սիրիան հայտնվել է փակուղում: Բոլորին հայտնի է, թե ինչպիսին է լինելու Ասադի վերջը: Կարևոր է, որ այս իրավիճակը երկար չտևի»:









































