Երկուշաբթի գիշերը Պերուի Իկա քաղաքի մոտ տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի վիրավորների թիվն աճում է: Ինչպես հաղորդում է Вести-ն, վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 150-ի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է 1, վիրավորվել 17 մարդ:
Պերուի պաշտպանության նախարար Լուիս Ալբերտո Օտարոլը հայտնել է, որ փլատակների տակից հանվել է տարբեր աստիճանի վնասվածքներով 150 վիրավոր: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 732 բնակելի տուն, առևտրի կենտրոն:
Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նման աղետ, որը խլեց 600 մարդու կյանք, Իկայում տեղի էր ունեցել 5 տարի առաջ:








































