Ֆինլանդիայի հյուսիսում սկսվել են 3D ֆորմատով առաջին հեռուստահաղորդումների ցուցադրության փորձերը, որոնք, մասնագետների կարծիքով, հանդիսատեսին հնարավորություն կտան ավելի ազդու տպավորություններ ունենալու, քան կինոթատրոններում 3D ֆիլմերի դիտման ժամանակ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
3D ֆորմատին հարմարեցված առաջին հեռուստացույցները Ֆինլանդիայում հայտնվել են դեռ 2010 թվականին, սակայն ծրագրի ընդունումը դժվարություն էր ներկայացնում: Եվ միայն այս տարի մի շարք մարզերում սկսեցին ցուցադրել առաջին մալուխային 3D-ծրագրերը, այդ թվում՝ նաև ֆիլմեր և ռեալիթի-շոուներ:
Գալիք մի քանի տարում 3D հեռարձակումը ընդլայնվելու է և ավելի հասանելի դառնալու: Սակայն մինչև հիմա էլեկտրոնիկայի խանութների վաճառողները իրենց հաճախորդներին հիշեցնում են, որ 3D ֆորմատով ծրագրեր դիտելու համար նախ պետք է ձեռք բերել հատուկ ակնոցներ, որոնք անհրաժեշտ են բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր առօրյայում կրում են ակնոցներ, քանի որ առանց դրանց ֆիլմի դիտումը կարող է գլխացավ առաջացնել: Չպետք է մոռանալ նաև գլխի դիրքի և հավասար պահելու մասին, քանի որ այդ դեպքում շարժումները կարող են խառնել պատկերը:








































