Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Արամ Մանուկյանը մեկ-մեկ էքստրավագանտ բաներ է ասում

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:


– Արդեն մի քանի օր է շրջանառության մեջ են քննարկումները ՀԱԿ համամասնական ցուցակի շուրջ, ու շատ են դիտարկումները, որ ՀԱԿ-ում այդ ցուցակի հետ կապված կան տարաձայնություններ: Ձեր կարծիքով` կհաջողվի՞ ՀԱԿ-ին հաղթահարել այդ տարաձայնությունները և առանց հետագա խնդիրների ներկայացնել իր համամասնական ցուցակը:

– Իհարկե, դժվարություններ կան, և այդ դժվարություններն ունեն իրենց օբյեկտիվ բացատրությունները: Բայց ես գտնում եմ, որ ինչքան էլ դժվար լինի,  հանուն վերջնական նպատակի,- այն է` արդար և ազատ ընտրությունների պարագայում սեփական ժողովրդի կամքի արտահայտմամբ օրինական իշխանության ձևավորումը,- Կոնգրեսում միանշանակ ընդհանուր հայտարարի կգան:

– ՀՀՇ առաջնորդը վերջերս ասել էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակը պետք է այնպես կազմեն, որը քաղաքացին ցանկանում է տեսնել. «այսինքն` պետք է լինեն նրանք, ովքեր անբիծ են ու լիդեր, դավաճան չեն»: Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ում այսօր կան դավաճաններ, և  հետևաբար, նրանք չեն հայտնվի համամասնական ցուցակում:

– Արամ Մանուկյանը մեկ-մեկ նման էքստրավագանտ բաներ ասում է, բայց, անկեղծ ասած, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նպատակով է այդ ամենն ասել, ու չեմ էլ ուզում այդ ամենը մեկնաբանել:

– Իսկ ՀԱԿ-ում կա՞ այն մթնոլորտը, որ ովքեր չհամաձայնեն կազմված ցուցակին` կհամարվեն դավաճաններ:

– Ընդհանրապես ընդդիմադիր դաշտում «թշնամի» բառը գործառության մեջ դնելը, թեկուզ այլ կուսակցությունների մակարդակում, ես սխալ եմ համարում: Այդ մոտեցումը անթույլատրելի է ինձ համար:

– Պարոն Աբրահամյան, թեև Կոնգրեսը 18 կուսակցությունների դաշինք է, սակայն ակնհայտ է, որ վերջինիս հիմքը ՀՀՇ, ՀԺԿ և Հանրապետություն կուսակցություններն են, և տրամաբանական է, որ համամասնական ցուցակի առաջին տեղերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո պետք է լինեն հենց այս կուսակցությունների առաջնորդները: Սակայն այսօր քննարկվում է նաև այն հարցը, որ այդ տեղերում պետք է լինեն Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ Ձեզ` այս մրցակցության պայմաններում ինչպե՞ ս է Կոնգրեսն, ի վերջո, կազմելու բոլորի համար նախընտրելի ցուցակ:

– Ես անգամ կշարունակեի այդ անունները՝ նկատի ունեմ նաև մեր կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչներին,  օրինակ` մեր կուսակցության անդամ Սմբատ Այվազյանին… Էլի մարդիկ կան, ու նշված անուններով չէ, որ ամեն ինչ սահմանափակվում է, բայց ցուցակ կազմելու հարցը որոշակի սկզբունքներ ընդունելուց զատ, նաև Կոնգրեսի ղեկավարի որոշելիք խնդիրն է: Նման անունների պարագայում, իհարկե, որոշակի սուբյեկտիվ մեկնաբանություններ կարող են լինել, ու հենց այդ պարագայում պետք է լինեն հստակ սկզբունքներ ու Կոնգրեսի առաջնորդի կարծիքը:

– Իսկ Ձեզ և Ձեր կուսակցության համար ո՞ր սկզբունքն է ընդունելի, օրինակ` ՀՀՇ-ի ղեկավարն առաջարկել է չափել մարդկանց վստահելիությունը, հեղինակությունը, որ դավաճան չլինեն:

– Եթե այդ հարցն այդքան հեշտ լիներ ու արագ լուծելի, ապա այսքան շատ մեկնաբանություններ չէին լինի դրա վերաբերյալ: Երբ մի հարցի վերաբերյալ սկսում են բազմաբնույթ խելոք մտքեր արտահայտել, նշանակում է, որ այն այդքան էլ հեշտ լուծելի չէ: Ինչ էլ անես, ի վերջո որոշակի խնդիրներ կլինեն, ուղղակի պետք է աշխատենք հնարավորինս արդար ցուցակ կազմենք, որն ընդունելի կլինի հասարակության կողմից:

– ՀԱԿ-ը մտադրություն է հայտնել թեկնածուներ առաջադրել մեծամասնական ընտրակարգով բոլոր 41 ընտրատարածքներում: Հանրապետություն կուսակցությունում այդ հարցը քննարկե՞լ եք, Ձեր կուսակցությունը թեկնածուներ առաջադրելո՞ւ է:

– Մեր կուսակցությունում այդ հարցի շուրջ բավականին ակտիվ ու թեժ քննարկումներ են ընթանում, բայց որոշակի հարցեր ճշտելուց հետո նոր մենք կարող ենք այդ հարցին պատասխանել: Այսօր մենք դեռ պատրաստ չենք լիովին պատասխանել այդ հարցին:

– Իսկ որո՞նք են այդ խնդիրները:

– Շատ են՝ կազմակերպչական, ֆինանսական, քաղաքական, հազար ու մի բան:

– Վերջերս Սպիտակում առաջադրված ՀՀՇ-ական թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց՝  նշելով, որ ՀԱԿ-ից բավարար աջակցություն չի ստացել: ՀԱԿ-ից էլ դա պատճառաբանել էին նրանով, որ իրենք ուժերը կենտրոնացնում են Հրազդանում: Հավանական համարո՞ւմ եք, որ այս սցենարը կրկնվի նաև մեծամասնականի դեպքում, և ինչքանո՞վ է ճիշտ Սպիտակի նման տեղերում ևս պայքար չտանելը:

– Ցավոք սրտի, նման պարագաներում պետք է հաշվի առնել իրողությունը և թեկնածուի հնարավորությունները: Միայն առաջադրվելու ցանկություն հայտնելով չէ, որ պետք է պայմանավորված լինի այս գործընթացը: Կարծում եմ` այստեղ հարցն այն է, որ նման թեկնածուով ընտրապայքարի մեջ մտնելն անիմաստ էր:

– ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրությունները մնում են օրակարգում: Դուք և՞ս  կիսում եք այդ համոզումը:

– Այո՛, ես էլ եմ այն կարծիքին, որ նույնիսկ այն ժամանակ, երբ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտում հերթական ընտրությունների վերաբերյալ թեժ քննարկումներ են գնում, ՀԱԿ-ը մինչև վերջին օրն էլ պետք է պայքարի, գործընթացն այնպես տանի, որպեսզի կարողանա իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրել:

– Բայց ՀԱԿ համակարգողն ինքը երեկ ասաց, որ «ծիծաղելի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելն անգամ»:

– Զուտ իրավական, տեսական առումով, իհարկե, արդեն իսկ ուշ է խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց այն կարգի ֆորսմաժորային իրադարձություններ են լինում, որ ոչինչ բացառել պետք չէ: Մեկ ժամում Ազգային ժողովի նախագահ են փոխում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն ի՞նչ է: Ֆորսմաժորային իրավիճակում այդ գործընթացների տերը ո՛չ իշխանությունն է, ո՛չ էլ ընդդիմությունը:

– Իսկ միայն այն արտահայտությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը ծիծաղելի է, արդյոք չի՞ հիասթափեցնի հասարակության այն մասին, որը հենց հավատում էր դրան և պայքարում էր դրա համար:

– Ես չեմ կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը ծիծաղելի է, իսկ թե Լևոն Զուրաբյանն ինչ ի նկատի ունի, նրանից պետք է պարզել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում